Ասում են, որ Երևանը դարձավ 2807 տարեկան, սակայն ...
Վերջին 7 տարին` սկսած 2018 թվականից, Երևանն ապրում է ծայրաստիճան լարված և թունավոր մթնոլորտում: Այդ իսկ պատճառով, տարբեր գնահատականներով, Երևանը վերջին 7 տարում ծերացել է 35-40 տարով, հետևաբար` իրականում մեր քաղաքը ոչ թե 2807, այլ շուրջ 2847 տարեկան է:
Բացի դրանից` Երևանն ապրում է կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններում և, ըստ այդմ, Երևանին անհրաժեշտ է յուրաքանչյուր օր ... կաթ տրամադրել: Ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին էին տալիս` վնասակարության համար:
Մի խոսքով, շնորհավոր Երևանի 2847-ամյակը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ